01/09/2023

Արդարադատության նախարարի N 519-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 519
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«01» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 327-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
 
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝
 
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի «Արդարադատության նախարարության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 327-Լ հրամանի 1-ին կետով հաստատված Հավելվածի 63-րդ կետը լրացնել նոր 1.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
          «1.1) պահպանել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները,»:
                             
 ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ