29/08/2023

Արդարադատության նախարարի օգոստոսի 29-ի 510-Ա հրաման. Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու եվ արդարադատության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 11-ի n 625-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հ Ր Ա Մ Ա Ն   N 510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«29» ՕԳՈՍՏՈՍԻ 2023 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 625-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2020 թվականի N 112-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի  6-րդ և 7-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգում անցկացնելու նպատակով ստեղծել Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
  2. Հաստատել Հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  3. Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությանը՝

1) որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ ապահովել որակավորումն անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը  Արդարադատության նախարարության՝ www.moj.am պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ նշելով որակավորման ստուգման (փուլի) անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու եղանակը, վերջնաժամկետը և վայրը,

2) ապահովել որակավորման ստուգման թեստային առաջադրանքի և իրավիճակային խնդրի նմուշների հրապարակումը նախարարության՝ www.moj.am պաշտոնական ինտերնետային կայքում ոչ ուշ, քան որակավորման ստուգումն անցկացնելուց տասն օր առաջ,

3) ապահովել Հանձնաժողովի գործունեության քարտուղարությունը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 11-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Արդարադատության նախարարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 258-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 625-Ա հրամանը:
  2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին:

 

 

                                                                                                                                            

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

                                                                                                                               2023 թվականի օգոստոսի 29-ի

                                                                                                                              N 510-Ա հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արմենուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հանձնաժողովի նախագահ,

Արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայկ ՍԱՆՈՅԱՆ

 

Հանձնաժողովի անդամներ՝

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ

 

Տիգրան ԴԱԴՈՒՆՑ

 

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն

 

Մարգարիտա ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

 

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ

 

Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ

 

Արտյոմ ՂԱԶԱՐՅԱՆ

Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի պետ

 

Քրիստինե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի վարչության պետ

 

Աշոտ ՋԱՎԱԽՅԱՆ

 

Սնանկության դատարանի դատավոր

Արսեն ՉԻՏՉՅԱՆ

«Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ

 

Տիգրան ՄԱՐԿՈՍՅԱՆ

Իրավաբան գիտնական

(համաձայնությամբ)

 

Տիգրան ՍԱՀԱԿՅԱՆ

 

Տնտեսագետ գիտնական

(համաձայնությամբ):