05/09/2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների 2023 թվականի հատուկ ուսուցման դասախոսությունների եվ գործնական պարապմունքների ցանկն ու դասընթացների հաճախման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N526-Լ հրաման

 

Հ Ր Ա Մ Ա Ն   N 526-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 «05» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՃԱԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Ղեկավարվելով՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի   9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասի 12-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 476-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների 2023 թվականի`

     1)  հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը` համաձայն N 1 Հավելվածի,

     2) հատուկ ուսուցման դասընթացների հաճախման ժամանակացույցը՝ համաձայն N 2 Հավելվածի:

 

                                                                

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

                                                                                                             Արդարադատության նախարարի

                                                                                                                 2023 թվականի սեպտեմբերի 5-ի

                          N 526-Լ հրամանի

 

 

ՑԱՆԿ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ

 

 

Թեմա

 

Ունկնդրի աշխատանքի ծավալը

/ակադեմիական ժամ/

 

Ընդամենը

Այդ թվում

Դասախոսություն

Գործնական պարապմունք

1

              2              

3

             4

             5

1.

Հրազենի կառուցվածքը, նշանակությունը, նրա հետ վարվեցողությունը և պահպանումը

2

2

 

2.

Հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանները, վարժաձևերը, գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնները

2

1

1

3.

Գործնական հրաձգություն

7

 

7

4.

Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն (վազք, ձգումներ պտտաձողի վրա, սեղմումներ ու հենումներ պառկած և այլն)

4

 

4

5.

Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն (ինքնապաշտպանական հնարքներ՝ ձեռնամարտի կիրառումով, հատուկ միջոցներ կիրառելու հնարքները և վարժաձևերը)

4

 

4

6.

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման կարգը, պայմանները և սահմանները

4

2

2

7.

Հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալը

2

1

1

8.

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմունքներ

2

2

 

9.

Հրդեհային անվտանգության հիմունքներ

2

2

 

10.

Տեղագրություն՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար

2

2

 

11.

Կապի միջոցներ

2

2

 

12.

Հարկադիր կատարումն ապահովող ծառայողների աշխատանքում արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ

3

2

1

13.

Սթրեսի և ժամանակի կառավարման հմտություններ

3

2

1

 

Ընդամենը`

39

18

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

                                                                                                Արդարադատության նախարարի

                                                                                                2023 թվականի սեպտեմբերի 5-ի

                                                                                                N 526-Լ հրամանի

 

 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՃԱԽՄԱՆ

 

ՀՀ

Խումբը

Հանրային ծառայողների

քանակը

Հաճախման ժամանակահատվածը

 

 

35

11.09.2023-15.09.2023

 

Ընդամենը`

35

11.09.2023-15.09.2023