13/10/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1729-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1729
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
     «12» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.                                                                 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 
ԱԼԼԱ ՀԵՆՐԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.6-Մ3-6) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-6) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի եզրակացությունը և  Ա. Բարսեղյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Ալլա Հենրիկի Բարսեղյանին 2023 թվականի հոկտեմբերի 13-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-6) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
                    
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար