08/12/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 2279-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 2279-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«07» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.                                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 ՄԱՐԻԱՄ ԳԱՐԻԿԻ ԻՍՐԱԵԼՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-27.1.գ-Մ4-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-27.1.գ-Մ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի եզրակացությունը և Մ. Իսրաելյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Մարիամ Գարիկի Իսրաելյանին 2023 թվականի դեկտեմբերի 8-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-27.1.գ-Մ4-1) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Մ. Իսրաելյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-3-27.1.գ-Մ2-2) Գերասիմ Հարությունյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար