29/02/2024

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 295-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 295-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«29» ՓԵՏՐՎԱՐԻ 2024 Թ.                                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՕՖԵԼՅԱ ՄԱՆԱՍԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.5-Մ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի ավագ մասնագետի  (ծածկագիր՝ 12-32.5-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 28-ի եզրակացությունը և Օ. Մելիքյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Օֆելյա Մանասի Մելիքյանին 2024 թվականի մարտի 1-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-5-Մ3-1) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Օ. Մելիքյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-5-Մ2-5) Թեհմինե Պապոյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
 
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար