Կարեն Կարապետյան

Նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
30 օգոստոսի, 1983 թվական, ք․Երևան
Աշխատանքային գործունեություն
2007–2009թթ.-ին աշխատել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում, որպես արտաքին կապերի ծառայության առաջատար մասնագետ (ղեկավարում՝ Հայաստանում Միջպետական բանկի ներկայացուցչության կողմից)։
2010 թվականին աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)/ԵՄ/Համաշխարհային բանկի «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ENPI) Արևելյան երկրների անտառային օրենքի կիրարկում և կառավարում (FLEG)» տարածաշրջանային ծրագրի գնումների պատասխանատու։
2010-2011թթ.-ին աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի իրավախորհրդատու։
2011–2015թթ.-ին եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի ղեկավար։
2015-2019թթ.-ին եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Վերականգման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Անդրսահմանային համատեղ քարտուղարություն, փուլ 3» ծրագրի ազգային համակարգող (խորհրդատու՝ AHT GROUP AG  Management and Engineering)։

2017–2018թթ.-ին եղել է Եվրոպայի խորհրդ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։
2019-2022թթ.-ին եղել է Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։
2022-2023թթ.-ին եղել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար։
Կրթություն

1990-2000թթ.-ին սովորել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան N8 միջնակարգ դպրոցում։
2000-2005թթ.-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։
2022-ից առ այսօր սովորում է Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIFE, Բեռլին, Գերմանիա) ԵՄ ուսումնասիրությունների գործադիր մագիստրոսական ծրագրում:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
2005-2007թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: