«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

Գլխավոր տնօրեն
Էմին Մարիտիրոսյան

Աջակցություն դատապարտյալին» hիմնադրամը ստեղծվել է ՀՀ Արդարադատության Նախարարության կողմից 2001 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ։

Հիմնադրամի հիմնական շահառուներն են հանդիսանում ՀՀ դատապարտյալները։ Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը, քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների զարգացումը, ինչի արդյունքում՝ դատապարտյալների վերասոցիալականացումը առավել դյուրին դարձնելը:

Այս և մյուս նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար հիմնադրամը ձեռնարկում է օրենքով չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների և դրանց հարակից տարածքներում, այդ թվում՝ հիմնադրամին հատկացված, առկա են շենք-շինություններ, նախկին արտադրական տարածքներ, հողատարածքներ, որոնք, ներդրումների ներգրավման պայմաններում, կարող են տալ համապատասխան արդյունք, աշխատանքներում ներգրավելով այդ և դրանց կից տարածքներում պատիժը կրող դատապարտյալներին։

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը հրավիրում է համագործակցության բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր, հասարակական, միջազգային և այլ կողմերին, միասնական ջանքերով ստեղծելու աշխատատեղեր։   

 

Կանոնադրություն