Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի

14/04/2021

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի 

(ծածկագիր՝ 12-32.3.1-Մ1-2): 

 Գործառույթները՝ 

  • իրականացնում է հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտին առնչվող այլ գործառույթների նկատմամբ մշտադիտարկման իրականացման աշխատանքները.
  • իրականացնում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքները.
  • իրականացնում Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի  (այսուհետ՝ Կոնվենցիա) շրջանակներում համագործակցության աշխատանքները.
  • իրականացնում է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում համագործակցության աշխատանքները.
  • իրականացնում է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) շրջանակներում համագործակցության աշխատանքները.
  • իրականացնում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների, և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները:

Կարող են դիմել՝ 

    18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝ 

  • բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին 
  • տիրապետում են հայերենին   
  • ունեն բարձրագույն կրթություն 
  • ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ 

  •   դիմում` համապատասխան ձևաչափով
  •    Ինքնակենսագրական
  •   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
  •   աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
  •   արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  •   մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  •   անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

Աշխատավարձի չափը՝

256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝

 «19» ապրիլի 2021 թ.

 

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝

 

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Ընտրություն կատարելու եղանակ՝

 

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Փաստաթղթերի հանձնման եղանակը՝ 

 

 

Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Գտնվելու վայրը՝

 

ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

 

Հեռախոսահամար՝

 

010 59 40 56,  010 59 40 18

 

Էլ. Փոստ՝

 

hr1@moj.am