Հայտարարություն` Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբանի

14/04/2021

Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբանի

(ծածկագիր՝ 12-34.4-Մ1-3): 

 

Գործառույթները՝

 

  • «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»  օրենքով հաստատված հավելվածի 3-րդ կետով նախատեսված իրավական փորձաքննության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննությունը և պետական փորձագիտական եզրակացության տրամադրման և համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
  • անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի և առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
  • Սահմանադրական դատարանի ներկայացրած գրությունների կապակցությամբ Կառավարության դիրքորոշման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման աշխատանքները.
  • Պետական կառավարման և Տեղական ինքնակառավարման  մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննությունը.
  • Կառավարության հանձնարարականների համաձայն իրավական բնույթի պարզաբանումների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների գրությունների վերաբերյալ պարզաբանումների, իրավական դիրքորոշումների և առաջարկությունների տրամադրման աշխատանքները:

Կարող են դիմել՝

 

  18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝ 

  • բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին 
  • տիրապետում են հայերենին   
  • ունեն իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթություն 
  • ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

  •   դիմում` համապատասխան ձևաչափով
  •    Ինքնակենսագրական
  •   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
  •  աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
  •   արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  •   մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  •   անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

Աշխատավարձի չափը՝

256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝

 «19» ապրիլի  2021 թ.

 

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝

 

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Ընտրություն կատարելու եղանակ՝

 

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Փաստաթղթերի հանձնման եղանակը՝ 

 

 

Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Գտնվելու վայրը՝

 

ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

 

Հեռախոսահամար՝

 

010 59 40 56,  010 59 40 18

 

Էլ. Փոստ՝

 

hr1@moj.am