Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգն է
28/04/2021
2021 թվականի ապրիլի 26-ին կայացել է նոտարի թեկնածուների որակավորման ստուգման վերջին` հարցազրույցի փուլը, որին մասնակցող հինգ թեկնածուները հաղթահարել են նաև հարցազրույցի փուլը:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի 2021 թվականի մարտի 3-ի «Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման, գործնական խնդիրների լուծման և հարցազրույցի փուլերի անցկացման ժամկետները սահմանելու և քննական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 72-Ա հրամանով ստեղծվել էր Նոտարի թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու նպատակով քննական հանձնաժողով և սահմանվել էին նոտարի թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման, գործնական խնդիրների լուծման և հարցազրույցի փուլերի անցկացման ժամկետները:
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլն անց էր կացվել 29.03.2021թ-ին, որի արդյունքում թեստավորման փուլը հաղթահարել էր 23 մասնակից: Իսկ 06.04.2021թ-ին կայացել էր նոտարի թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը, որը հաղթահարել էր հինգ մասնակից: