Հայտարարություն` ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Երևան քաղաքի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիքի վերաբերյալ

30/04/2021

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Երևան քաղաքի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի

 (ծածկագիր՝ 12-34.2-Մ2-3):

Գործառույթները՝         

  • իրականացնում է նմուշային կանոնադրությամբ իրավաբանական անձանց պետական գրանցման, պետական մարմինների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացը.
  • իրականացնում է ոչ նմուշային կանոնադրությամբ իրավաբանական անձանց և դրանց փոփոխությունների պետական գրանցման, իրավաբանական անձանց առաձնացված ստորաբաժանումների հաշվառման, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի՝ էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքները.
  • իրականացնում է Գործակալության գործառույթների հետ կապված դիմումների ընդունման և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրման աշխատանքները.
  • իրականացնում է իրավաբանական անձանց գրանցումների հետ կապված հրապարակային ծանուցումների պաշտոնական էլեկտրոնային կայքում համապատասխան ծանուցումների մուտքագրման աշխատանքները:

Կարող են դիմել՝

    18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝ 

  • բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին 
  • տիրապետում են հայերենին   
  • ունեն բարձրագույն կրթություն 
  • ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ  իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ
  • ունեն գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի
  • տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաներին:

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • դիմում` համապատասխան ձևաչափով
  • Ինքնակենսագրական
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
  • աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  •  անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

Աշխատավարձի չափը՝

212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

 

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝

 05 մայիսի  2021 թ.

 

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝

 

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Ընտրություն կատարելու եղանակ՝

 

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Փաստաթղթերի հանձնման եղանակը՝ 

 

 

Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Գտնվելու վայրը՝

 

ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

 

Հեռախոսահամար՝

 

010 59 40 56,  010 59 40 18

 

Էլ. Փոստ՝

 

hr1@moj.am