Հայտարարություն` ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի հաստիքի վերաբերյալ
30/04/2021
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի
(ծածկագիր՝ 12-32.3.1-Մ1-2):
Գործառույթները՝
- իրականացնում է հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտին առնչվող այլ գործառույթների նկատմամբ մշտադիտարկման իրականացման աշխատանքները.
- իրականացնում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքները.
- իրականացնում Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) շրջանակներում համագործակցության աշխատանքները.
- իրականացնում է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում համագործակցության աշխատանքները.
- իրականացնում է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) շրջանակներում համագործակցության աշխատանքները.
- իրականացնում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների, և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները:
Կարող են դիմել՝
18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝
- բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին
- տիրապետում են հայերենին
- ունեն բարձրագույն կրթություն
- ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ
- ունեն գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի
- տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաներին:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով
- Ինքնակենսագրական
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
- աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
Աշխատավարձի չափը՝ |
256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
|
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ |
05 մայիսի 2021 թ. |
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝ |
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը: |
Ընտրություն կատարելու եղանակ՝ |
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: |
Փաստաթղթերի հանձնման եղանակը՝
|
Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: |
Գտնվելու վայրը՝ |
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8: |
Հեռախոսահամար՝ |
010 59 40 56, 010 59 40 18 |
Էլ. Փոստ՝ |
|