Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

07/05/2021

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի (Չիկագո, ԱՄՆ) կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակն է շախմատի ներդրումը որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:

Ծրագիրը կմեկնարկի մայիսի 11-ին առցանց կոնֆերանսով և դեմո մրցաշարով` մասնակից չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև, որին կհաջորդի հոկտեմբերի 13-14-ը անցկացվելիք «Բանտարկյալների համար միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը»:

Հիշեցնենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կայացած շախմատի առաջնության արդյունքում դատապարտյալներից ընտրվել են հինգ լավագույն խաղացողները՝ Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացնելու համար։ 

Օրակարգ

Օր՝ մայիսի 11

Վայր՝ Հայաստանի շախմատի ակադեմիա 

Ժ16։30 մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակներում նախկինում արված աշխատանքները, թիմի ձևավորման նախադրյալները և մի շարք այլ մանրամասներ։

Ժ17։00 – դեմո մրցաշարի մեկնարկ

 Ժ17։00 - 17։20 – Հայաստան – Իսպանիա խաղ

Ժ17։30 17։50 – Հայաստան – Ռուսաստան խաղ

Ժ18։00 18։20 – Հայաստան – ԱՄՆ խաղ

Ժ18։30-19։00Հարց ու պատասխանի հնարավորություն լրագրողների և դատապարտյալների միջև

Ժ19։20-19։30 – Մրցաշարի արդյունքների ամփոփում և փակման արարողություն

Ժ19։30-20։00Առցանց հարց ու պատասխանի հնարավորություն միջազգային լրագրողների և դատապարտյալների միջև /հայ լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ԱՄՆ, Ռուսաստանի և Իսպանիայի մրցաշարի մասնակից դատապարտյալներին/։

ԿԱՐԵՎՈՐ

Խստորեն արգելվում է թիմի անդամներին ազատազրկման վերաբերյալ որևէ հարց տալ: