Հայտարարություն` Արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչություն պետի տեղակալի հաստիքի վերաբերյալ
11/05/2021
Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչություն պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ4-1):
Գործառույթները՝
- համակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի, Նախարարության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումների և մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքների կատարումը.
- համակարգում է նոտարիատի, հարկադիր կատարման, փաստաբանության, քրեաիրավական, քրեադատավարական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների և իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
- համակարգում է այլ պետական մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների վերաբերյալ կարծիքների մշակման աշխատանքների կատարումը.
- կազմակերպում է սնանկության գործերով կառավարիչների, հաշտարարների, նոտարների թեկնածուների, նոտարական և դատավարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումների և ստուգումների աշխատանքները.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական և վճռաբեկ դատարանների որոշումների իմպլեմենտացիային ուղղված ուսումնասիրությունների, համեմատաիրավական վերլուծությունների և օրենսդրական բարեփոխումների մշակման աշխատանքների կատարումը.
- համակարգում է էլեկտրոնային արդարադատության և Նախարարության էլեկտրոնային կառավարման ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքները.
- համակարգում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանն ուղղված իրավական ակտերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և այլ նախագծերի մշակման աշխատանքները.
- համակարգում է էլեկտրոնային կառավարման ոլորտում նորարարական լուծումների մշակման և ներդրման աշխատանքները.
- համակարգում է Նախարարության կողմից ներդրված էլեկտրոնային համակարգերի և կայքերի իրազեկման, պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը.
- համակարգում է Նախարարության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման (բացառությամբ՝ տեխնիկական) աշխատանքների իրականացումը:
- համակարգում է օրենքով սահմանված դեպքերում իրավական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման աշխատանքների իրականացումը.
- համակարգում է ներկայացված առաջարկությունների, դիմումների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման աշխատանքների իրականացումը.
- համակարգում է Վարչության կողմից մշակվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցառումների, հանրային և մասնագիտական քննարկումների կազմակերպման աշխատանքները.
- կազմակերպում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները.
- համակարգում է հայցադիմումների պատասխանների (առարկությունների) կազմման աշխատանքները:
Կարող են դիմել՝
18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝
- բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին
- տիրապետում են հայերենին
- ունեն իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
- ունեն հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ
- ունեն գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի
- տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաներին:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով
- Ինքնակենսագրական
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
- աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
Աշխատավարձի չափը՝ |
256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
|
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ |
14 մայիսի 2021 թ. |
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝ |
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը: |
Ընտրություն կատարելու եղանակ՝ |
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: |
Փաստաթղթերի հանձնման եղանակը՝
|
Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: |
Գտնվելու վայրը՝ |
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8: |
Հեռախոսահամար՝ |
010 59 40 56, 010 59 40 18 |
Էլ. Փոստ՝ |
|