Հայտարարություն` Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
03/06/2021
Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փորձագետ
- 1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
Համաձայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքում կատարված փոփոխությունների՝ ՔԿԱԳ ոլորտում ներդրվել է աշխատանքների իրականացման նոր համակարգ (front և back ձևաչափ), որով պայմանավորված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատողների կողմից իրականացվելու է ՀՀ սպասարկման կենտրոններից ընդունվող 7 տեսակի գրանցումներ, ինչպես նաև կատարվելու է քաղաքացիական կացության ակտերի պետական այլ գրանցումներ, դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ, կորած գրանցումների վերականգնում, քաղաքացիական կացության ակտերի վկայականների կրկնօրինակների ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրման դիմումների հավաստման, ինչպես նաև դրանցից բխող՝ օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացում:
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Գործակալության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ:
- 2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև վեց (6) ամիս ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
- քաղաքացիների ընդունելության, դիմումների ընդունման, ուսումնասիրությունների և փաստաթղթերի տրամադրման գործընթացների կազմակերպում,
- քաղաքացիական կացության ակտերի գրանցումների իրականացում:
Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- հայերեն լեզվի տիրապետում,
- ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացություն,
- թիմային աշխատանքի ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2021թ. հունիսի 8-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8.Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: