Հայտարարություն 2021 թվականի սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլի արդյունքների և երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ

04/06/2021

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովը ամփոփել է 2021թ. մայիսի 18-ին կայացած՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլի արդյունքները:

Թեստավորման փուլի արդյունքներով որակավորման ստուգման երկրորդ՝ խնդրի լուծման փուլին մասնակցելու իրավունք են ստացել ներքոնշյալ անձինք.

 

հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

1

Նարեկ Արայիկի Սարգսյան

2

Արգամ Հենրիկի Խաչատրյան

3

Վարդևան Ալբերտի Պետրոսյան

4

Դավիթ Արկադիի Իսրայելյան

5

Հրաչյա Ռազմիկի Ներսիսյան

6

Սամվել Սարգսի Մելիքյան

7

Ալբերտ Դավթի Բենգլյան

8

Տիգրան Շիրինի Մարտիրոսյան

9

Մարիամ Ավետիսի Ղուշչյան

10

Հովհաննես Գրիգորի Հարությունյան

11

Երեմիա Ռուբենի Ասատրյան

12

Վլադիմիր Յուրիի Գաբրիելյան

13

Տարոն Վարդանի Բանդուրյան

 

Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 13.03.2020թ. N 112-Ն հրամանով հաստատված N 3 հավելվածի 36-րդ կետը՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ խնդրի լուծման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 14-ին, ժամը 10:00-ից սկսած (հասցե՝ ք. Երևան, Փիրումյանների փող. 9, Արդարադատության ակադեմիա):

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151534 

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ փուլի խնդիրների տարբերակները ընդգրկելու են հետևյալ թեմաները (իրավական ակտերը).

 

  1. «Սնանկության մասին» օրենք (պարտապանի հետ փոխկապակցված անձինք, կառավարչի ընտրությունը և նշանակումը, պարտատերերի պահանջները, պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում), ապահովված պահանջները, ապահովված իրավունքի առարկան և դրա իրացումը, երրորդ անձանց կատարված  փոխանցումները և գույքի օտարումը, պարտապանի գույքը, պարտապանի գույքի վաճառքը, լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով).
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք (ընդհանուր սեփականություն, գործարքներ, գրավի իրավունք, երաշխավորություն, ապահովված իրավունք).
  3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք (գործերի ենթակայություն և ընդդատություն, դատական ներկայացուցչություն, հայցի հարուցման կարգ, ապացուցում, նախնական դատական նիստ, վարույթը վերաքննիչ դատարանում):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Նաիրա Սեդրակյանին (010) 59 40 57 հեռախոսահամարով։