Մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար
23/07/2015
Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար:
«Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) ներկայացուցչության և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Այն ուղղված է օրենքի հետ առնչվող, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական կամ վարչական արդարադատության համակարգերի և մարմինների շրջանակում որպես տուժող, զոհ, օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության իրավական և գործնական ընթացակարգերի զարգացման խթանմանը և բարելավմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը:
Կից ներկայացվում է փորձագետների տեխնիկական առաջադրանքները.
1.Ազգային փորձագետ իրավական վերլուծություններ իրականացնելու համար /կից ֆայլ/,
2. Ազգային փորձագետ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար / կից ֆայլ /,
3. Միջազգային փորձագետ՝ իրավական վերլուծություններ և հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար /կից ֆայլ /:
Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական և հետաքրքրության նամակ /cover letter /
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 21-ից մինչև հուլիսի 29-ը, ժամը 12:00-ն. դրանք կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝ gayane.hօvakimyan@justice.am; anahit.khachatryan@justice.am:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 10 55-17-83 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-18:00-ն: