Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Երևան քաղաքի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
18/06/2021
Գործառույթները՝
- իրականացնում է նմուշային կանոնադրությամբ իրավաբանական անձանց պետական գրանցման, պետական մարմինների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացը.
- իրականացնում է ոչ նմուշային կանոնադրությամբ իրավաբանական անձանց և դրանց փոփոխությունների պետական գրանցման, իրավաբանական անձանց առաձնացված ստորաբաժանումների հաշվառման, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի՝ էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքները.
- իրականացնում է Գործակալության գործառույթների հետ կապված դիմումների ընդունման և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրման աշխատանքները.
- իրականացնում է իրավաբանական անձանց գրանցումների հետ կապված հրապարակային ծանուցումների պաշտոնական էլեկտրոնային կայքում համապատասխան ծանուցումների մուտքագրման աշխատանքները:
Կարող են դիմել՝
18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝
- բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին
- տիրապետում են հայերենին
- ունեն բարձրագույն կրթություն
- ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ
- ունեն գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի
- տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաներին:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
. դիմում` համապատասխան ձևաչափով
. Ինքնակենսագրական
. տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
. աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
. արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
. մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
. անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
Աշխատավարձի չափը՝ |
|
|
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ |
<<23>> հունիսի 2021 թ. |
|
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝ |
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը: |
|
Ընտրություն կատարելու եղանակ՝ |
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: |
|
Փաստաթղթերի հանձնման եղանակը՝
|
Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, անձամբ հանձնելու դեպքում փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 1000- 1230-ը: |
|
Գտնվելու վայրը՝ |
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8: |
|
|
|
|
Էլ. Փոստ՝ |
Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում փաստաթղթերը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ hr1@moj.am: |
Հեռախոսահամար՝ |
010 59 40 56, 010 59 40 09: |