Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
22/06/2021
Սիրելի՛ գործընկերներ
Արդարադատության նախարարությունը, ՀայՓոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, Գյումրիում հունիսի 23-ին, ժամը 11։30-ին, Կայարանամերձ հրապարակի ՀայՓոստի 3102 փոստային բաժանմունքի տարածքում կգործարկի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։
Գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն, ինչպես ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:
Գրասենյակի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, այլք։