Հայտարարություն՝ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
07/07/2021
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-7) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Գործառույթները՝
- իրականացնում է Քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.
- իրականացնում է պրոբացիայի շահառուի (այսուհետ՝ Շահառու) վերաբերյալ զեկույցների տրամադրումը, դրանց վերաբերյալ հաշվառման աշխատանքները.
- իրականացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն.
- իրականացնում է Շահառուի ռիսկերի և պահանջմունքների գնահատման, վերահսկողության պլանի կազմման աշխատանքներ.
- մշակում է Շահառուի ուղղմանը, վերասոցիալականացմանը և օրինապահ վարքագիծը խթանելուն ուղղված անհատական վերահսկողության ծրագիր, նպաստում է ծրագրում ներառված միջոցառումների իրագործմանը.
- իրականացնում է Շահառուի վերասոցիալականացման միջոցառումներ.
- իրականացնում է Շահառուի հաշվառման քարտի լրացման աշխատանքներ.
- իրականացնում է զեկույցների և Շահառուի անձնական գործի համար օրենսդրությամբ նախատեսված տվյալների շտեմարանի վարման և հաշվառման աշխատանքները, ինչպես նաև Մարմնում հաշվառված Շահառուի մասին օրենսդրությամբ նախատեսված տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրումը.
- Ծառայության պետի ցուցումով, Մարմնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հաշտարարության գործընթացը.
- իրականացնում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների կատարումը.
- Մարմնի լիազորությունների շրջանակներում իրականացնում է պաշտոնական գրությունների, քաղաքացիների, Շահառուների դիմումներին, բողոքներին, սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու աշխատանքները:
Կարող են դիմել՝
18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝
- բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին
- տիրապետում են հայերենին
- ունեն բարձրագույն կրթություն
- ունեն հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
- ունեն գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի
- տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաներին:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով
- Ինքնակենսագրական
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
- աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
Աշխատավարձի չափը՝ |
|
|
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ |
12 հուլիսի 2021 թ. |
|
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝ |
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը: |
|
Ընտրություն կատարելու եղանակ՝ |
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: |
|
Փաստաթղթերի հանձնման եղանակը՝
|
Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, անձամբ հանձնելու դեպքում փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 1000- 1230-ը: |
|
Գտնվելու վայրը՝ |
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8: |
|
|
|
|
Էլ. Փոստ՝ |
Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում փաստաթղթերը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ hr1@moj.am: |
Հեռախոսահամար՝ |
010 59 40 56, 010 59 40 09: |