Հայտարարություն` Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի ավագ իրավաբանի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
13/07/2021
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի ավագ իրավաբանի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
(ծածկագիր՝ 12-Գ1-18.1-Մ4-2)
Գործառույթները՝
- Մասնակցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը վերաբերող դիմումների ուսումնասիրման և ընթացք տալու աշխատանքներին.
- Մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցելու համար ամուսնության դիմումների և կից փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին.
- Մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության պետական գրանցման թույլտվությունները կամ ամուսնության պետական գրանցման մերժման որոշման նախագծերի կազմման աշխատանքներին.
- Իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի վարման աշխատանքները.
- Իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական արխիվի վարման և պահպանման, տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
- Տրամադրում է արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատներից և Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև իրավասու այլ մարմիններից ստացվող գրություններին ընթացք տալու և սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը.
- Մասնակցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կազմված գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ուսումնասիրության աշխատանքներին.
- Իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման քանակական վիճակագրության վարման աշխատանքները.
- Մասնակցում է իրավասու մարմիններից ստացված և վերջիններիս ուղարկվող հարցումների, միջնորդությունների, գրությունների քննարկման ընթացքը, հայցվող և ստացվող տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման, հաղորդումների փաստաթղթաշրջանառության գործընթացին:
Կարող են դիմել՝
18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝
- բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին
- տիրապետում են հայերենին
- ունեն իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
- ունեն հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
- ունեն գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի:
- տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաներին:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով
- Ինքնակենսագրական
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները
- աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
Աշխատավարձի չափը՝ |
150 799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր ինսունինը) ՀՀ դրամ:
|
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ |
16 հուլիսի 2021 թ. |
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝ |
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը: |
Ընտրություն կատարելու եղանակ՝ |
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: |
Փաստաթղթերի հանձնման եղանակը՝
|
Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, անձամբ հանձնելու դեպքում փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 1000- 1230-ը: |
Գտնվելու վայրը՝ |
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8: |
Հեռախոսահամար՝ |
010 59 40 56, 010 59 40 18 |
Էլ. Փոստ՝ |
|