Լրագրողների համար հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվում է
19/08/2015
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը երկարաձգում է ս.թ. հուլիսի 14 - օգոստոսի 14-ը հայտարարված լրագրողական մրցույթի ժամկետները: Մրցույթը հայտարարվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրների իրավական լուսաբանման համար:
Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00 կամ ուղարկել nora.sargsyan@giz.de էլեկտրոնային հասցեին:
Մանրամասները ներկայացված են կից հայտարարության մեջ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 540981, 589498 հեռախոսահամարներով: