Ամփոփվել են Հաշտարարների որակավորման քննության թեստային փուլի արդյունքները

26/08/2015

2015 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ Հաշտարարության որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  նիստը, որի ընթացքում ամփոփվեցին Հաշտարարների որակավորման քննության թեստային փուլի արդյունքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննության բոլոր մասնակիցները թեստային հարցերից առնվազն 90 տոկոսին ճիշտ են պատասխանել՝ վերջիններս ձեռք են բերել որակավորման քննության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի  N 720-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 22-րդ կետը:

Հաշտարարների որակավորման քննության հարցազրույցի փուլն անցկացվելու է  սույն թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ին (1-ին խումբ), 12:00-ին (2-րդ խումբ) և 14:00-ին (3-րդ խումբ) ՀՀ արդարադատության նախարարությունում (14-րդ հարկ):

 Մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով: Կից ներկայացվում է որակավորման քննության երկրորդ՝ հարցազրույցի փուլն անցած անձանց ցուցակը՝ ըստ համապատասխան խմբերի: