Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման արտահերթ ստուգման արդյունքները

28/08/2015

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2015 թվականի օգոստոսի 28-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները:

 17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են սեպտեմբերի 7-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման տեղեկանքը ստանալու համար:

 Գնահատականներին և գրավոր աշխատանքներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները: Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի: