Մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար
29/09/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար:
Ծրագրի հակիրճ նկարագիրը.
«Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) ներկայացուցչության և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Այն ուղղված է օրենքի հետ առնչվող, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական կամ վարչական արդարադատության համակարգերի և մարմինների շրջանակում որպես որպես տուժող, հանցագործության վկա, իրավախախտ երեխաների իրավունքների պաշտպանության իրավական և գործնական ընթացակարգերի զարգացման խթանմանը և բարելավմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը:
Կից ներկայացվում է փորձագետների տեխնիկական առաջադրանքները.
1.Ազգային փորձագետ քննչական ծառայողների կարողությունների զարգացման աշխատանքների համար /կից ֆայլ/,
2. Միջազգային փորձագետ՝ քննչական ծառայողների կարողությունների զարգացման աշխատանքների համար /կից ֆայլ /:
Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական և հետաքրքրության նամակ /cover letter /
Փաստաթղթերը ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 28 –ից մինչև հոկտեմբերի 10 –ը:
էլեկտրոնային փոստով ՝
gayane.hօvakimyan@justice.am, anahit.khachatryan@justice.am
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (374)10 55-17-83 հեռախոսահամարով աշխատանքային ժամերին` 09.00-18.00 -ը: