Միջոցառման հրավեր ԶԼՄ ներկայացուցիչների համար
15/04/2016
Ապրիլի 15-ին, ժամը 15:00-ին Էրեբունի պլազա հյուրանոցի «Ուրարտու» սրահում տեղի կունենա «Պրոբացիայի մասին» «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: