Ո՞ր բնագավառների գիտելիքների ստուգմանն են վերաբերելու Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստերը

21/10/2021

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստերը կազմվում են հետևյալ բնագավառներում դիմորդների գիտելիքները ստուգելու համար՝

1) Սահմանադրություն.

2) Քաղաքացիական օրենսգիրք.

3) Հողային օրենսգիրք.

4) Ընտանեկան օրենսգիրք.

5) «Նոտարիատի մասին» օրենք.

6) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք.

7) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենք.

8) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք.

9) Նոտարական էթիկայի կանոններ.

 

Հայտնում ենք, որ թեստային առաջադրանքում ներառվելու են վերը նշված ակտերի` նոտարի գործունեությանը առնչվող դրույթները:

 

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հայտարարել է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին։ Մանրամասները՝ այստեղ;

 


[1] Նշված բնագավառները վերաբերում են միայն թեստավորման փուլին