Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
25/10/2021
Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ4-3):
- կազմակերպում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործի կազմման աշխատանքները.
- կազմակերպում է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները և հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված անհրաժեշտ այլ գործողությունների կատարումը.
- կազմակերպում է ներման ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր դիմումների, միջնորդությունների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները.
- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի և ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
- կազմակերպում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ կազմված գրանցամատյանների վարումը:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն /ծածկագիր՝ 042101.00.6/.
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ.
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
- պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝
256 623 (Երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
28 հոկտեմբերի 2021 թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Էլ. փոստ՝ hr1@moj.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով,
- Ինքնակենսագրական,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
- անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-59. 010-59-40-56/: