Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

01/11/2021

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ

Արդարադատության նախարարությունը, գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, նոյեմբերի 2-ին, ժամը 11։00-ին հրավիրում է Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոցի «Միլանո» սրահ՝ լուսաբանելու «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկումը։ Վերջինի ընթացքում Նախարարությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրավաբան-գիտնականներն ու շահագրգիռ այլ կողմերը կներկայացնեն իրենց դիրքորոշումը, մտահոգություններն ու գործող իրավակարգավորումների շրջանակում վեթինգ իրականացնելու հնարավորությունները։