Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
04/11/2021
Արդարադատության նախարարությունը, նոյեմբերի 5-ին, ժամը 10։30-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում (Մ. Խորենացու փող., 15), կազմակերպում է ընդլայնված հանդիպում՝ քննարկելու համար սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացի ուղղությունները:
Քննարկմանը ներկա կլինի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։