Տեղեկատվություն՝ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության փորձագետ ներգրավելու համար
05/11/2021
Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության փորձագետ
1.Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արդարադատության նախարարի Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի՝ դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու՝ Նախարարի լիազորության առնչվող հանձնարարականների իրականացման արդյունավետության և որակի բարձրացման, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
- դատավորների կողմից թույլ տրված ենթադրյալ կարգապահական խախտմանն առնչվող դիմում-բողոքների, դատական ակտերի ուսումնասիրություն, վիճելի իրավահարաբերության՝ կիրառելի օրենսդրության հետ համադրում, դատավորների կողմից թույլ տրված խախտումների վերհանում, տեղեկանքների պատրաստում, որոշումների կազմման գործընթացին մասնակցություն,
- դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն,
- դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների հիման վրա կարգապահական վարույթի հարուցում և իրականացման գործընթացին մասնակցություն,
- քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումների և կից նյութերի ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտում չհայտնաբերելու դեպքում պատասխան գրությունների պատրաստում և ելքագրման ապահովում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ,
- իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
- Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի, քաղաքացիական, քրեական օրենսգրքերի, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիադատավարական, վարչադատավարական, քրեադատավարական օրենսդրության և իմացություն,
- տիրապետում է հայերեն լեզվին,
- տիրապետում է ռուսերեն լեզվին (ազատ),
- տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
- հաշվետվությունների մշակման ունակություն,
- թիմային աշխատանքի ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2021 թ. նոյեմբերի 10-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
7.Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: