Ծանուցում՝ Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի ստուգումը տեղի կունենա 23.11.2021թ. Արդարադատության նախարարության վարչական շենքում (ք. Երևան Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում)

16/11/2021

Հարգելի դիմորդներ,
Տեղեկացնում ենք, որ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի ստուգումը տեղի կունենա 23.11.2021թ. Արդարադատության նախարարության վարչական շենքում (ք. Երևան Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում):
Ստուգումը կիրականացվի 2 փուլով:
Ստուգման առաջին փուլին կմասնակցեն միայն անգլերենով դիմորդները: Խնդրում ենք անգլերենով դիմորդներին 23.11.2021թ. ժամը 10:00 անձնագրերով և գունավոր լուսանկարներով լինեն Նախարարության վարչական շենքում: Ստուգումը սկսվելու է ժամը 10:30-ին:Ստուգման տևողությունը՝ 3 ժամ:
Ստուգման երկրորդ փուլին կմասնակցեն ռուսերեն, գերմաներեն,վրացերեն,արաբերեն, սլովակերեն, պարսկերեն և ֆրանսերեն լեզվի դիմորդները: Խնդրում ենք նշված լեզուների դիմորդներին 23.11.2021թ. ժամը 14:00 անձնագրերով և գունավոր լուսանկարներով լինեն Նախարարության վարչական շենքում: Ստուգումը սկսվելու է ժամը 14:30-ին: Ստուգման տևողությունը՝ 3 ժամ: