Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների նոր ծրագրի մշակման աշխատանքների վերաբերյալ առաջարկների ներկայացման ժամկետի փոփոխություն
25/07/2016
ՀՀ արդարադատության նախարարությունը ընդառաջելով քաղաքացիական հասարակության առաջարկին՝ տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների նոր ծրագրի մշակման աշխատանքներին շահագրգիռ բոլոր կողմերից գրավոր առաջարկությունները ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 5-ը: