Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի ավագ մասնագետ

10/12/2021

 Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝  12-32.3.2-Մ3-1):

  1. մասնակցում է քրեակատարողական, այդ թվում՝ պրոբացիայի ոլորտի (այսուհետ՝ համակարգվող ոլորտ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրության  և վերլուծության աշխատանքներին.

2.  մասնակցում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտում դեռևս չկարգավորված հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքներին.

3.  օրենքով սահմանված կարգով իրականացնում է Բաժնի կողմից մշակված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն) աշխատանքերը.

4.  մասնակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը բաժնի կողմից համակարգվող ոլորտներում առնչվող հարցերին.

5.  իրականացնում է պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացված հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունների վերաբերյալ Նախարարության մեկնաբանությունների տրամադրման աշխատանքները.

6.  իրականացնում է քրեակատարողական, այդ թվում՝ պրոբացիայի ոլորտի առնչությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող (այդ թվում՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ) զեկույցների քննարկումը, վերլուծությունը և անհրաժեշտության դեպքում նախարարության մեկնաբանությունների տրամադրումը.

7.  մասնակցում է   համակարգվող ոլորտին որևէ կերպ առնչվող միջազգային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրման, արդեն ընդունված փաստաթղթերի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրստման աշխատանքներին.

8.  մասնակցում է ոլորտային միջազգային կառույցներում ներկայացուցչության ապահովման աշխատանքները.

9.  իրականացնում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտների վերաբերյալ քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների,  և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները:

 Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  •    Կրթությունը, որակավորման աստիճան՝ Իրավագիտություն (042101.00.6):
  •    hանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:

  Աշխատավարձի չափը՝

 175 932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

15  դեկտեմբերի 2021 թ.

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

 Էլ. փոստ՝  hr1@moj.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում` համապատասխան ձևաչափով,
  • Ինքնակենսագրական,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ.                 010-59-40-18: