«ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ անգլերեն լեզվով թարգմանիչների թափուր հաստիքները համալրելու համար
24/08/2016
Պարտականությունները և լիազորությունները՝
ա) կատարելու է իրավական ակտերի, ազգային զեկույցների, դատական ակտերի և այլ առանցքային փաստաթղթերի գրավոր թարգմանություններ (հայերեն-անգլերեն լեզվազույգով)
Նշված թափուր հաստիքը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) թարգմանչական գործի, լեզվաբանության, իրավագիտության կամ հարակից այլ բնագավառի բարձրագույն կրթություն,
բ) թարգմանչական գործունեության աշխատանքային փորձ,
գ) անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է, ռուսերենի և (կամ) այլ օտար լեզուների իմացությունը կհամարվի առավելություն,
դ) իրավական ակտերի թարգմանության բնագավառում փորձը կհամարվի առավելություն,
ե) բանավոր թարգմանությունների բնագավառում փորձը կհամարվի առավելություն,
զ) թարգմանչական գործընթացին օժանդակող թարգմանության ավտոմատացված համակարգերի/CAT Tools (օր. SDL Trados և այլն) իմացությունը, դրանցից օգտվելու հմտությունները, ինչպես նաև համապատասխան սերտիֆիկացման առկայությունը կհամարվի առավելություն,
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) կենսագրական՝ հայերենով կամ համապատասխան օտար լեզվով (անգլերեն),
բ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, իսկ ուսանողների պարագայում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից տեղեկանք,
գ) նույնականացման քարտի պատճեն կամ անձնագրի և սոցիալական քարտի պատճեն (բացակայության դեպքում՝ տեղեկանքի պատճեն),
դ) երաշխավորագիր/բնութագիր նախկին աշխատավայրից և (կամ) բարձրագույն ուսումնական հաստատությունից, առկայության դեպքում։
Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (լեզվի իմացություն, թարգմանչական հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է` 09.09.2016թ.:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել mzargaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով, կամ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Հալաբյան 41ա հասցեով, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
-
241.81 ԿԲ