Տեղեկատվություն՝ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

23/12/2021

Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության  ներման հարցերով բաժնի պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ4-3):

  1. կազմակերպում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործի կազմման աշխատանքները.
  2. կազմակերպում է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները և հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված անհրաժեշտ այլ գործողությունների կատարումը.
  3. կազմակերպում է ներման ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր դիմումների, միջնորդությունների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները.
  4. կազմակերպում է  Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի և ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումների կատարման նկատմամբ  վերահսկողությունը.
  5. կազմակերպում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ կազմված գրանցամատյանների վարումը:

    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  •    իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն /ծածկագիր՝     042101.00.6/.
  •    հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ.
  •  ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:

    Աշխատավարձի չափը՝

        256 623 (Երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

28  դեկտեմբերի 2021 թ.

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

 Էլ. փոստ՝  hr1@moj.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում` համապատասխան ձևաչափով,
  • Ինքնակենսագրական,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ.                 010-59-40-18: