Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
03/02/2022
Հարգելի՛ լրագրողներ, Փետրվարի 4-ին, ժամը՝ 16։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը։ Լրագրողների համար առաձնացվել է «Տրդատ երկրորդ» սրահը, որտեղից ուղիղ եթերով կարող են հետևել նիստի ընթացքին։
Ուղիղ եթերի հղումը տրամադրվելու է ԶԼՄ-ներին՝ ցանկության դեպքում նաև սեփական լրատվամիջոցներով հեռարձակելու համար։ Նիստից հետո խորհրդի անդամները (ըստ ցանկության) կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին։
«Արմենիա Մարիոթ» հյուրանոց մուտք գործելիս COVID 19-ի դեմ պատվաստաված լինելու QR կոդի առկայությունը կամ 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալը պարտադիր է։