Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի փորձագետ ներգրավելու համար

03/02/2022

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի փորձագետ ներգրավելու համար

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Փորձագետ ներգրավելու նպատակն է Պրոբացիայի ծառայության շահառուների անհատական սոցիալական վերականգնման ծրագրերի մշակումը, վերասոցիալականացման աշխատանքերի իրականացումը,  Պրոբացիայի շահառուի և տուժողի հաշտարարության միջազգային փորձի ուսումնասիրությունը, սոցիոլոգիական հարցումների իրականացումը։

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև մեկ (1) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • զեկույցների կազմման աշխատանքների կատարելագործման նպատակով խորհրդատվության իրականացում,
  • Պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական վերականգնման նպատակով միջոցառումների առաջարկների ներկայացում,
  • Պրոբացիայի ծառայության շահառուների զբաղվածության ապահովման գործընթացում  աջակցության ցուցաբերում,
  • անհատական սոցիալական վերականգնման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքերի մասնակցություն:

    Բարեխճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:  

  

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն     կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • սոցիոլոգիական ծրագրերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հայերենի (պարտադիր), ռուսերենի կամ անգլերենի իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

  5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

2022 թ. փետրվարի 8-ը ներառյալ:

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

      ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27

     

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի     13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

  Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

դիմում

Հայտարարություն