Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

03/02/2022

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությունում

փորձագետ ներգրավելու համար

  1. 1.      Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

   Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի հիման վրա Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության գործունեության ոլորտում որոշակի Ծրագրերի իրականացմամբ՝ մասնավորապես.  դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության վերանայմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագծերի մշակում, սահմանված կարգով շրջանառում, Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման ձևաչափի որոշում և որոշված մոդելի ձևավորում:      

 Հիշյալ խնդիրների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու համար Վարչությունը նպատակահարմար է գտնում ներգրավել համապատասխան փորձագետ:

  1. 2.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  1  (մեկ) տարի, ոչ լրիվ աշխատաժամանակ:

3. Փորձագետի պարտականությունները՝

  • մասնակցություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծության աշխատանքներին,
  •  առկա բացերի և հակասությունների վերհանման աշխատանքներին աջակցություն,
  •  մասնակցություն օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների     

        ներկայացմանը:

     Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • առնվազն միջնակարգ կրթություն,
  • օրենսդրության իմացություն,
  • հայերենի (պարտադիր), ռուսերենի կամ անգլերենի իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

2022 թ. փետրվարի 8-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի     13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

 Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

 

Դիմում 

Հայտարարություն