Թափուր հաստիքների մրցույթ. հայտարարություն՝ ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-01) ծառայությունների ձեռքբերման համար հարցազրույց անցկացնելու մասին

26/10/2016

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որն, ի թիվս այլնի, պետք է ապահովի առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև առանձին օրենսդրական ակտերի մշակման նպատակով փորձառու ազգային կարճաժամկետ փորձագետներից ծառայությունների ձեռքբերում:

 

Ձեռբերվելիք ծառայությունների բնույթը և անհրաժեշտությունը.

 

Անհրաժեշտ է մշակել և Հիմնադրամին ներկայացնել «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ, որի անհրաժեշտությունը բխում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով իրականացված սահմանադրական փոփոխություններից:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

 

Կրթություն

Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

(Իրավագիտություն մասնագիտությամբ գիտական աստիճանի առկայությունը ցանկալի է)

Աշխատանքային փորձ

 

1)     իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և 3 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ, կամ

2)    ասպիրանտի, հայցորդի կարգավիճակ և 4 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ, կամ

3)    4 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ*:

 

*Մասնագիտական ստաժում հաշվառվում է միայն վերջին 6 տարիների ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

 

 

Լեզուների

Իմացություն

 

 

Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ)

Համակարգչային

Գիտելիքներ

 

MS Office

Առավել անհրաժեշտ  

անձնային

հատկանիշներ

  • Ստեղծագործական հմտություններ,
  • Աշխատանքային գործառույթների արդյունքների բարձրորակություն,
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Բծախնդրություն,
  • Ինքնակատարելագործման ձգտում:

 

Այլ հմտություններ 

Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցային հմտություններ

 

Ծառայությունների մատուցման ժամկետը և կարգը.

 

Ծառայությունները մատուցվելու են Հիմնադրամի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա 3 ամսա ընթացքում:

Ծառայությունների մատուցման պայմանագրի Հիմնադրամի համար նախընտրելի սկզբնաժամկետ է դիտարկվում 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

 

Դիմելու ընթացակարգ և պայմաններ 

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV),

2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն նախկին համանման փորձառությունը՝ իրավական ակտերի ու աշխատելու ժամանակաշրջանի մատնանշմամբ և իր կողմից մատուցվելիք ծառայությունների առավել որակյալ մատուցման հիմնավորումը,

3. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

4. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-01) ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: 

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-01) ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ը:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: