Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
15/02/2022
Հարգելի՛ լրագրողներ,
Փետրվարի 16-ին, ժամը՝ 10։00-ին, «Դաբլ թրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի (ք․Երևան, Սբ․Գրիգոր Լուսավորիչ փողոց 4/2 շենք) «Պարիջի» սրահում (3-րդ հարկ) տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։
Լրագրողների համար առաձնացվել է «Միլանո» սրահը, որտեղից ուղիղ եթերով կարող են հետևել նիստի ընթացքին։ Ուղիղ եթերը հեռարձակվելու է նաև ՀՀ արդարադատության նախարարության յութուբյան և ֆեյսբուքյան էջերով։
Նիստից հետո խորհրդի անդամները (ըստ ցանկության) կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին։
«Դաբլ թրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոց մուտք գործելիս COVID 19-ի դեմ պատվաստաված լինելու QR կոդի առկայությունը կամ 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալը պարտադիր է։