Թափուր հաստիքների մրցույթ. հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու մասին
26/10/2016
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:
Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:
Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև Հիմնադրամում՝ որպես աշխատողներ, ունենալ 4 փորձառու ազգային փորձագետներ:
Թափուր պաշտոնների անվանումը և քանակը.
Պաշտոնի անվանումը |
Հաստիքների քանակը |
Հանրային իրավունքի ոլորտի փորձագետ |
2 |
Մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ |
2 |
Աշխատատեղերի նկարագրերը ներկայացված են հետևյալ հղումներով.
1.Հանրային իրավունքի ոլորտի փորձագետի աշխատատեղի նկարագիր
2.Մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետի աշխատատեղի նկարագիր
Դիմելու ընթացակարգ և պայմաններ
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձնագիր,
2. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV),
2. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),
4. մասնագիտացումը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր, ԲՈՒՀ-ի կամ ԲՈՀ-ի տեղեկանք և այլն),
5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի -----[1] ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի -----[2] ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ը:
Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով:
[1] Անհրաժեշտ է նշել նախընտրած պաշտոնի լրիվ անվանումը:
[2] Անհրաժեշտ է նշել նախընտրած պաշտոնի լրիվ անվանումը: