Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
21/02/2022
Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան) Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (կցվում է),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի փետրվարի 18-ից մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- · Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
- · «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910 - · «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5-9, 14-20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=156522
- · «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-13, 23, 26-30, 42
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
- · «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք, հոդվածներ՝ 1-10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=150833
- · «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 20-21, 24, 30, 38, 46-49, 50, 53-54, 58, 69-71
- հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
- · «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
- · «Բարեվարքություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf - · «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf - · «Խնդրի լուծում»
hղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-18, էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):