Հայտարարություն «Աջակցություն «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագրի շրջանակում միջազգային կարճաժամկետ փորձագետի ծառայությունների ձեռքբերման համար հարցազրույց անցկացնելու մասին
03/11/2016
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այուհետ` Կենտրոն), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:
Հարկ է նշել, որ Կենտրոնի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որը ներառում է հետևյալ երեք բաղադրիչները.
Բաղադրիչ 1. Հեշտացնել Կենտրոնի նախնական կարգավորումները՝ երկարաժամկետ կայունության մոտեցմամբ,
Բաղադրիչ 2. Ամրապնդել Կենտրոնի մասնագիտական կադրային ապահովումը,
Բաղադրիչ 3. Ինստիտուցիոնալացնել շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունավետ մեխանիզմները:
Վերոհիշյալ բաղադրիչների շրջանակում էական դերակատարում է վերապահված կարճաժամկետ միջազգային փորձագետին, ով պետք է ապահովի Կենտրոնի արդյունավետ գործունեության համար բավարար և անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցվածքի և մասնագիտական ուսումնասիրության ռազմավարական և գործառնական ուղղորդումը:
Ծառայությունների և ակնկալվող արդյունքների շրջանակը
ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցված չափորոշիչների հիման վրա միջազգային փորձագետը պետք է աջակցի` հեշտացնելու համար Կենտրոնի հիմնումը և սահուն գործունեությունը:
Միջազգային փորձագետի ծառայությունների շրջանակը կներառի, սակայն չի սահմանափակվի հետևյալով.
- Կենտրոնի երկարաժամկետ կայունության, մշտադիտարկման և գնահատման ծրագրի մշակում,
- Կենտրոնի կառավարման և գործառնական կարգավորման ուղղորդում,
- Կենտրոնի մասնագիտական կառուցվածքի ձևավորման աջակցում,
- Կենտրոնի գործունեության այլ տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն և ուղղորդում:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- Առնվազն նման մեկ այլ Կենտրոնի կապակցությամբ համանման ծառայությունների մատուցման փորձ կամ
- Ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ոլորտի փորձառություն,
- Համանման Կենտրոնի ղեկավարի առնվազն մեկ տարվա փորձ,
- Վերապատրաստումներ անցկացնելու, թրեյների, հանրության առջև հանդես գալու, ինչպես նաև հաղորդակցության լավ հմտություններ,
- Համակարգչային գերազանց գիտելիքներ (Microsoft office),
- Գրավոր և բանավոր անգլերենով հաղորդակցվելու գերազանց կարողություն,
- Գիտական աստիճանի (PhD) առկայությունը և ռուսերեն հաղորդակցվելը կդիտարկվեն առավելություններ:
Ծառայությունների մատուցման ժամկետը և կարգը.
Ծառայությունները մատուցվելու են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա 2 ամսա ընթացքում:
Ակնկալվում է, որ միջազգային փորձագետը ծառայությունների մատուցումը կսկսի ոչ ուշ քան 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:
Հաշվետվողակության պահանջներ
Միջազգային փորձագետը հաշվետու կլինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Աշխատանքային լեզուն կլինի անգլերենը և բոլոր փաստաթղթերը կմշակվեն անգլերենով և կթարգմանվեն հայերեն: Բոլոր հաշվետվությունները պետք է ուղղվեն ՀՀ արդարդատության նախարարին և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:
Դիմելու ընթացակարգ և պայմաններ
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձնագիր,
2. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV),
2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն նախկին համանման փորձառությունը և իր կողմից մատուցվելիք ծառայությունների առավել որակյալ մատուցման հիմնավորումը,
3. Փորձի վերաբերյալ փաստաթղթեր,
4. երաշխավորագիր (ցանկության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: Լրացուցիչ հարցերի համար հեռ. ՝ 010 59 40 50 :
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ը (Երևանի ժամով՝ 18:00):
Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:
Ընտրված մասնակիցների հետ հարցազրույցը հնարավոր է նաև տեսազանգի միջոցով, ուստի, դիմելիս խորհուրդ է տրվում նշել skype կամ այլ տեսակապի հասցե: