Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

23/02/2022

Փետրվարի 24-ին,  ժամը` 15։00-ին «Մեսսիեր 53» հյուրանոցում (Վարդանանց 15/4) տեղի կունենա Պարեկային ծառայության՝  Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրման վերաբերյալ քննարկում, որին ներկա են լինելու ոստիկանության, պարեկային ծառայության, արդարադատության  նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև վերոնշյալ մարզերի մարզպետները և/կամ տեղակալները:

Քննարկումը կազմակերպվում է արդարադատության նախարարության կողմից՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  աջակցությամբ:

«Մեսսիեր 53» հյուրանոց մուտք գործելիս COVID 19-ի դեմ պատվաստաված լինելու QR կոդի առկայությունը կամ 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալը պարտադիր է։