Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի ավագ իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25/02/2022

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ3-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):

Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ3-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  1. 1.  դիմում (առցանց),
  2. 2.  անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. 3.  բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,
  4. 4.  աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար 
  5. 5.  արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար 
  6. 6.  լուսանկար՝ 3X4 չափսի:

Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին  կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի փետրվարի   25-ին մարտի 3-ը ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175 932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • · Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160
     հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
  • · «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
     հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • · «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  5-9, 14-20
     հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=156522
  • · «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  1-13, 23, 26-30, 42
     hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
  • · ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 20, 22-24, 26, 27, 33-34, 39, 41, 43-44, 47, 49, 56, 107, 109, 135, 189, 234, 300, 332, 1186, 1194, 1200, 1217-1219, 1227
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146260
  • «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  20-21, 24, 30, 38, 46-49, 50, 53-54, 58, 69-71 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
    հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
    հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82,  85-87, 96.
    հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

  •  «Բարեվարքություն» կոմպետենցիա,
     Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):