Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
04/03/2022
Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Տնօրենը՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Ընկերության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, Ընկերության կանոնադրության, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների,կնքված պայմանագրերի և իրավական այլ ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենը, Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման շրջանակներում, ապահովում է Ընկերության կողմից իրականացվող՝ միասնական կայքում նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային հրապարակումը, սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակելուց հետո նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացումը, իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի պահպանումը, կառավարումն ու սպասարկումը, իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող և այլ լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
2) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, «Գնումների մասին» օրենք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք, «Վարչական վարույթի և վարչարարության հիմունքների մասին» օրենք, Արդարադատության նախարարի 07.05.2018թ. «Նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգերը սահմանելու մասին» N 180-Ն հրաման.
4) կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն.
5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Դիմող ՀՀ քաղաքացիները նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում,
2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,
3) անձնագրի պատճենը,
4) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
6) ինքնակենսագրություն,
7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
8) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները,
9) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին։
Դիմումի օրինակը տեղադրված է Ընկերության պաշտոնական ինտերնետային կայքէջում (pashtonakan.am) և Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի (moj.am) հայտարարություններ բաժնում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10.00-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղաք Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում:
Մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 11.04.2022թ., ժամը 18.00:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն, հեռ. (010 )59-40-57։
Արդարադատության նախարարություն
04.03.2022թ.
-
319.92 ԿԲ