2022 թվականին նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու թեստի նմուշը
14/03/2022
1.Արդյո՞ք հողի սեփականության իրավունքից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք`
1) hողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
2)hողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք,
3)հողի սեփականության իրավունքից օգտվում են միայն հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք,
4)հողի սեփականության իրավունքից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
(Սահմանադրություն, հոդված 60, մաս 6)
2.Արդյո՞ք կարող է սահմանափակվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը`
1)մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը անձի հիմնարար իրավունքներից է և չի կարող սահմանափակվել,
2)մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով,
3)մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և նպատակով,
4)մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ, երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար:
(Սահմանադրություն, հոդված 31, մաս 2)
3.Ի՞նչ իրավական ակտով են սահմանվում նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները`
1)սահմանվում են միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով,
2)սահմանվում են միայն Սահմանադրությամբ և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով,
3)սահմանվում են նոտարական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով,
4)սահմանվում են միայն Սահմանադրությամբ:
(«Նոտարիատի մասին» ՀՀ օրենք,հոդված 3, մաս 1)
4.Որո՞նք են նոտարի գործունեության սահմանափակումները`
1)նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել հանրային ծառայության պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությունից,
2)նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, այդ թվում` մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեություն,
3)նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել քաղաքական պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությունից,
4)նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությունից:
(«Նոտարիատի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)
5.Ո՞րն է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք`
1)նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի և այլ իրավական ակտի նորմատիվ պահանջն ակնհայտ խախտելը,
2)էթիկայի կանոններն ակնհայտ խախտելը,
3)վերապատրաստման դասընթացների առնվազն 10 տոկոսին առանց հարգելի պատճառի չմասնակցելը,
4) ճիշտ են 1-ին և 2-րդ կետերում նշված պատասխանները:
(«Նոտարիատի մասին» ՀՀ օրենք,հոդված 25, մաս 1)
6.Ո՞ր գործարքը իրավունք չունեն ինքնուրույն կնքել վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակները`
1)մանր կենցաղային գործարքներ,
2)օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ,
3)նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ,
4)օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և կնքել ավանդի պայմանագրեր:
(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 29, մաս 2)
7.Արդյո՞ք հնարավոր է նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիր կնքել`
1)նման պայմանագիրն առոչինչ է,
2)հնարավոր է, եթե նվիրատուն իր կամքը արտահայտել է կտակով,
3)նման պայմանագիրը վիճարկելի է,
4)հնարավոր է, եթե նվիրատուի և նվիրառուի միջև առկա է ազգակցական կապ:
(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 594, մաս 4)
8.Ո՞րն է ռենտայի պայմանագիրը`
1)Ռենտայի պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) վարձակալության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար,
2)Ռենտայի պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) օգտագործման իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար,
3)Ռենտայի պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար,
4)Ռենտայի պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար կամ կատարել որոշակի աշխատանք:
(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 571, մաս 1)
9.Արդյո՞ք իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները ունեն ապացուցողական ուժ`
1)իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք չեն ճանաչվել ուժը կորցրած, անվավեր կամ առոչինչ,
2)իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները համարվում են ճիշտ, սակայն չունեն ապացուցողական ուժ,
3)իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ, բացառությամբ դատարանում որպես ապացույց ներկայացվելու դեպքերի,
4)իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները համարվում են ճիշտ և չունեն ապացուցողական ուժ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանը դրանք ապացուցողական ուժ ունեցող չի ճանաչել:
(«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, հոդված 6, մաս 2)
10.Ի՞նչ տույժ է կիրառվում առանց հարգելի պատճառի նոտարական պալատի ժողովներին չհաճախելու կամ երեսուն րոպե և ավելի ուշանալու դեպքում`
1)նոտարը կարող է ենթարկվել դրամական տույժի` 10000 հազար ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի նոտարական պալատի հաշվի համարի վրա,
2)նոտարը կարող է ենթարկվել դրամական տույժի` 30000 հազար ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի նոտարական պալատի հաշվի համարի վրա,
3)նոտարը կարող է ենթարկվել դրամական տույժի` 50000 հազար ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի նոտարական պալատի հաշվի համարի վրա,
4)նոտարը կարող է ենթարկվել դրամական տույժի` 20000 հազար ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի նոտարական պալատի հաշվի համարի վրա:
(Նոտարական էթիկայի կանոններ, 9-րդ կետի, 2-րդ ենթակետ)
Ծանուցում․
Որակավորման քննության թեստում կարող են ընդգրկվել հրապարակված նմուշոմ չընդգրկված` նոտարական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերից հարցեր:
Նմուշում մգեցված է ճիշտ պատասխանը:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հայտարարել է 2022 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին։ Մանրամասները՝ այստեղ։