Հայտարարություն` Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

15/03/2022

Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.

1.մասնակցում է միջազգային պայմանագրերով և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով  իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքներին.

2. իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և դատարաններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ օտարերկրյա պետությունների կենտրոնական կամ իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքներ.

3. իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման հարցումների, դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և համապատասխան եզրակացությունների կազմման աշխատանքներ.

4. մասնակցում է օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման վերաբերյալ որոշումների ընդունման՝ հանձնման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանքի ժամկետի երկարաձգման համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի անունից միջնորդությունների ներկայացման և դրանց Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում պաշտպանության աշխատանքներին.

5. իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարած անձանց հանձնման վերաբերյալ որոշումների ընդունման, օտարերկրյա պետություններին հանձնման միջնորդությունների ներկայացման և հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերի, պարզաբանումների և երաշխիքների տրամադրման աշխատանքներ.

6. օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը անձի ժամանակավոր կալանավորման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման տրամադրման աշխատանքներին մասնակցությունը.

7. մասնակցում է քրեական և քաղաքացիական գործերով իրավական օգնության և դատական հանձնարարությունների վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնված և հանձնումը մերժված հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ տվյալների գրանցումը, հաշվառումը, կատարված աշխատանքների ամփոփմանը և արդյունքների վերլուծությանը.

8. իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումների պատասխանների կազմման աշխատանքները:

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն  042101.00.6  իրավագիտության մասնագիտությամբ

 Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ

    Աշխատավարձի չափը՝

        175 932 (մեկ հարյուր յոթանասուն հինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

18 մարտի 2022 թ.

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում` համապատասխան ձևաչափով,
  • Ինքնակենսագրական,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-18: